ՕՊՏԻՄԱ ՖՈՐՄԱ Էսթետիկ Բժշկական Կենտրոն

ԻՐԱԿԱՆԱՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Օգտակար լինել մարդկանց և արարել գեղեցկություն… Կազմավորել համախոհներից և նվիրյալներից բաղկացած պրոֆեսիոնալ թիմ… Այսպես ստեղծվեց «Օպտիմա Ֆորմա» էսթետիկ բժշկության կենտրոնը, որը սկսած 2010 թվականից կանանց և տղամարդկանց առաջարկում է առողջության և էսթետիկ գեղեցկության բազմաթիվ բանաձևեր։ Այս տարիների ընթացքում մեր թիմն արժանացել է մեր այցելուների վստահությանը, սիրուն և բարձր գնահատականին: Մեր արժանիքներից են պատասխանատվության բարձր զգացումը, պրոֆեսիոնալիզմը, ազնվությունն ու նվիրվածությունը: Կարող ենք հպարտանալ մեր կենտրոնում ստեղծված ջերմ մթնոլորտով, փոխադարձ հոգատարությամբ և մեկ մեկու օգնելու պատրաստակամությամբ: Սիրում ենք մեր աշխատանքը, սիրում ենք կյանքը, սիրում ենք մեր յուրաքանչյուր այցելուին…

Շատ հաճելի մթնոլորտ և մաքուր միջավայր։ Շատ ջերմորեն ընդունեցին և արեցին ամեն ինչ, որպեսզի հաճախորդները վայելեն այնտեղ գտնվելու ամեն մի վայրկյանը:
ՍՈՆԱ ԲԱԲԱՍՅԱՆ, այցելու
«Օպտիմա Ֆորմա»-ն հրաշալի է: Պրոֆեսիոնալ մասնագետները և հիանալի մթնոլորտը հաճելի են դարձնում սրահում գտնվելու յուրաքանչյուր վայրկյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, այցելու
Հիասքանչ թիմ, բարեհամբույր սպասարկում և հրաշք մթնոլորտ։
ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, այցելու

ԱՄՐԱԳՐՈՒՄ

ՍՈՎՈՐԵՔ ՍՏԵՂԾԵԼ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

  • Ընդհանուր և ապարատային կոսմետոլոգիա

    Տևողություն՝ 1.5 ամիս

  • Միկրոբլեյդինգ և հոնքերի ցողում

    Տևողություն` 3 շաբաթ

  • Ինֆուզիոն/ներարկումային կոսմետոլոգիա

    Տևողություն` 3 շաբաթ

ՕՊՏԻՄԱ ՖՈՐՄԱ

Իրականացրեք Ձեր երազանքները