ԴԵՄՔԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽՆԱՄՔ
- Մաշկաբանի խորհրդատվություն
Մենք կօգնենք Ձեզ ձերբազատվել մաշկի հետ կապված ցանկացած խնդրից: Մեր հմուտ և գիտակ մաշկաբանի կողմից կիրականացվի մանրակրկիտ հետազոտություն, որից հետո կնշանակվի բուժում:
- Դեմքի մաշկի ատրավմատիկ մաքրում
Անվանումն արդեն վկայում է պրոցեդուրայի անցավ, առանց տրավմաների և հետքերի լինելը: Մաշկի մաքրումը մեր կենտրոնում ավելի ամբողջական է դառնում նորագույն ապարատային սարքավորումների կիրառման շնորհիվ: Մաշկը նախապես մշակվում է օզոնացված գոլորշիով, ապա կատարվում է մաշկի մաքրում ամենաժամանակակից ուլտրաձայնային մեթոդով: Այն հնարավորություն է տալիս կատարելու մաշկի խորը մաքրում, ուլտրաձայնային փիլինգ և լիֆտինգ:
Պրոցեդուրան տևում է 1,5 ժամ:
Պրոցեդուրայից հետո, անհրաժեշտության դեպքում նշանակվում է բուժում` բժիշկ-մաշկաբանի կողմից:
- Դեմքի խնամք
Կենտրոնում իրականացվում են ծերացող, պիգմենտավորված, կուպերոզով, պրոբլեմատիկ մաշկի, ինչպես նաև հարակնային շրջանի խնամք: Պրոբլեմատիկ մաշկի համար նախատեսված լավագույն ապրանքանիշների նյութերի օգնությամբ մաքրման ժամանակ կատարվում է մեռուկացված բջիջների հեռացում` էքսֆոլյացիա, ծորանների բացում և լայնացած ծակոտիների նեղացում: Պրոցեդուրան ներառում է նաև դեմքի բուժիչ մերսում: Վերջում դրվում է հանգստացնող և ծակոտիները նեղացնող մի քանի դիմակներ: Խնամքն ամրապնդվում է առաջատար ֆիրմաների տնային խնամքի համար նախատեսված միջոցներով:
Պրոցեդուրան տևում է 1,5 ժամ:Պրոցեդուրայից հետո, անհրաժեշտության դեպքում նշանակվում է բուժում` բժիշկ-մաշկաբանի կողմից:
- Պիլինգներ
Վերնամաշկի հեռացումն է քիմիական, ֆիզիկական կամ աբրազիվ նյութերով: Կենտրոնում իրականացվող պիլինգներն են միկրոդերմաբրազիան և բազմատեսակ քիմիական պիլինգները` առաջատար ֆիրմաների թթուներով: Պրոցեդուրան տևում է 45 րոպե: Պրոցեդուրայից առաջ մասնագետի կողմից կատարվում է անվճար պարտադիր խորհրդատվություն, որի ժամանակ այցելուին ներկայացվում են հակացուցումները և ժամանակավոր կողմնակի երևույթները:
- Միկրոդերմաբրազիա
Էպիդերմիսի վերնաշերտի եղջերացած ու մեռուկացված բջիջները հեռացվում են ալմազե գլխիկի և վակուումի օգնությամբ: Այն նպաստում է արյան շրջանառության լավացմանը, կոլագենի և էլաստինի սինթեզին, տոնուսի բարձրացմանը: Միկրոդերմաբրազիան կիրառում են տարիքային պիգմենտների վերացման, ատրոֆիկ սպիների հարթեցման համար, հետվիրահատական զոլերի և հաստացած ու ծակոտկեն մաշկի դեպքում:
- Քիմիական պիլինգներ
Դարձյալ էպիդերմիսի հեռացումն է, այս անգամ էքսֆոլիանտներ պարունակող քիմիական թթուների միջոցով: Այն վերացնում է տարիքային պիգմենտները, ակնեից մնացած հետքերը, հարթում է կնճիռները, լավացնում է մաշկի գույնը:
- Կրիոթերապիա
Հիմնական օգտագործվող նյութը կրիիոթերապիայում հեղուկ ազոտն է, որի բուժիչ ազդեցությունը պայմանավորված է ցածր ջերմաստիճանով (-195.8°С): Կրիոթերապիան կիրառում են գորտնուկների, պապիլոմաների հեռացման, հիպերկերատոզի, սպիների վերացման, կորյակների և մազաթափության բուժման համար:
- Դեմքի մերսում
Դեմքի մերսումը ցուցված է ցանկացած տարիքի և մաշկի տեսակի դեպքում։ Այն լավացնում է արյան շրջանառությունը, մաշկի սնուցումը, կարգավորում է նյութափոխանակությունը: Դեմքի առողջ գույնը, էլաստիկությունն ու փափկությունը դեմքի մերսման միակ առավելությունները չեն։ Այն նաև նպաստում է մերսմանը հաջորդող կոսմետիկ միջոցների առավելագույն ներթափանցմանը մաշկ։ Դեմքի մերսումը շատ կարևոր է մաշկի համար հատկապես՝ հասուն տարիքում, երբ մաշկն առավել խնամք և ուշադրություն է պահանջում:
- Ջրային պիլինգ
Զրային պիլինգը սովորաբար կիրառվում է դեմքի և պարանոցի վրա՝ ի հայտ բերելով թարմ, երիտասարդ նոր մաշկ: Այն համատեղում է առաջադեմ բժշկական տեխնոլոգիաները կազդուրիչ թերապիայի հետ՝ անհապաղ, կայուն արդյունքների հասնելու համար: Զրային պիլինգի բուժումը հարմար է մաշկի բոլոր տեսակների համար:
- Միկրոհոսանքային թերապիա
Միկրոհոսանքային թերապիան հատուկ հաճախականություն ունեցող էլեկտրական հոսանքների կիրառումն է մարմնի վնասված հատվածին: Միկրոհոսանքային թերապիան օգնում է ավելի արագ բուժել վնասված հյուսվածքը և թեթևացնել վնասվածքից կամ քրոնիկ հիվանդություններից առաջացած ցավը:
- RF լիֆտինգ
Ռադիոհաճախականության էներգիայի ազդեցությամբ հյուսվածքները տաքացվում են, ինչը նպաստում է շարակցական հյուսվածքի հին ու ձգված մանրաթելերի կծկմանը։ Ակտիվանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը, ինչը նպաստում է մաշկի ավելի երիտասարդ և առաձգական դառնալուն: