ՄԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
- Կոսմետոլոգիայի դասընթացն առաջին քայլն է դեպի այդ հեռանկարային և եկամտաբեր մասնագիտություն: Եվ որպեսզի այդ քայլը լինի ամուր և հաստատուն, կարևոր է ուսուցման վայրի ճիշտ ընտրությունը: Լավ գիտակցելով այդ պատասխանատվությունը` «Օպտիմա Ֆորմա» կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետները մշակել են կոսմետոլոգիայի ուսուցման հագեցած ծրագիր: Այն հասանելի է նաև բժշկական կրթություն չունեցող դիմորդների համար: Կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով և պրակտիկան իրականացվում է պրոֆեսիոնալ բարձրակարգ նյութերով:
Դասընթացները վարում են բժիշկ կոսմետոլոգները`
- Ընդհանուր և ապարատային կոսմետոլոգիա՝ 1.5 ամիս
- Միկրոբլեյդինգ և հոնքերի ցողում՝ 3 շաբաթ
- Ներարկումային մեթոդներ՝ 3 շաբաթ
Ավարտից հետո տրվում է սերտիֆիկատ, և որն ամենակարևորն է, համապատասխան գիտելիքիներ այդ ասպարեզում վստահ աշխատելու համար:
Կազմակերպում ենք նաև սեմինար-թրենինգներ բոլոր նրանց համար`
- ովքեր արդեն աշխատում են կամ պատրաստվում են աշխատել գեղեցկության սրահներում և պրակտիկայում հանդիպել են որոշակի դժվարությունների
- ում անհասկանալի է այս կամ այն ապարատի աշխատանքի սկզբունքը
- ում հետաքրքրում է կոնկրետ որևէ պրոցեդուրայի կատարման տեխնիկան
- ովքեր ուզում են տիրապետել կոսմետոլոգիայում ներարկումային մեթոդներին
«Օպտիմա ֆորմա» էսթետիկ բժշկության կենտրոնը նաև պարբերաբար մեկնարկում է թրենինգների շարք, որոնք հնարավորություն են տալիս կոմետոլոգներին կատարելագործվելու և հմտանալու իրենց մասնագիտության մեջ: