ՄԱՐՄՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽՆԱՄՔ

  • Պարաֆինաթերապիա

    Տաք պարաֆինով ձեռքերի լոգանքը հիանալի միջոց է մաշկի խոնավեցման, փափկեցման և հոդացավերի համար։ Պրոցեդուրան հաճելի է և օգտակար։ Իր մեջ ներառում է նաև մերսում և մաշկի մեռուկացված բջիջների հեռացում։

  • Kuma Shape

    Kuma Shape յուրօրինակ հակացելյուլիտային ծրագիր է` ժամանակակից և էֆեկտիվ Kuma Shape համակարգի միջոցով: Ծրագրի նպատակն է օգնել մարդկանց ձերբազատվել էսթետիկ անհարմարություն պատճառող ցելյուլիտից, վերացնել կրկնակզակը և նրբացնել հետծննդաբերական և հետվիրահատական զոլերը: Համակարգի 4 ազդակները` ինֆրակարմիր ճառագայթը, RF էներգիան, վակուումային համակարգը և ակտիվ պտտվող գլանակները ինտենսիվ մերսում են ենթամաշկային ճարպաշերտը, մեծացնում մաշկի ճկունությունը, լավացնում արյան մատակարարումը հյուսվածքներին: Արդյունքը կրում է կուտակային բնույթ և առավել արտահայտվում է 4-6 պրոցեդուրայից հետո: Կուրսը հնարավորություն է տալիս վերացնել «նարնջի կեղևի» նմանվող մաշկը և կորեկցիայի ենթարկել մարմնի չափերը, հարթեցնել մաշկի ռելիեֆը, ամրացնել անոթների պատերը և կանխել վարիկոզների առաջացումը: Կուրսի հետ համադրվող միոստիմուլյացիան նպաստում է հասնելու արագ և գերազանց արդյունքների:

  • Մարմնի մերսում և պարուրում

    Կենտրոնում իրականացվող մարմնի խնամքի անբաժան մասն են կազմում մարմնի մերսումը և շոկոլադե, ցեխային, ջրիմուռային պարուրումները: Մեղմ երաժշտությունը, մասնագետի հմուտ ձեռքերը և դրական աուրան անդորր կբերեն Ձեր հոգուն և մարմնին: Կենտրոնում իրականցվում են դասական մերսում, բուժական մերսում, հակացելյուլիտային մերսում

  • Միոստիմուլյացիա

    Ժամանակակից կոսմետոլոգիայում միոստիմուլյացիան օգտագործվում է մարմնի մոդելավորման համար` ի հաշիվ մկանների զանգվածի մեծացման և ամրացման: Հոսանքը ստիպում է մկանին ակտիվ կծկվել, միաժամանակ ազդում է նաև անոթների պատերի վրա, լավացնում է արյան ու ավշի շրջանառությունը, նյութափոխանակումն արագանում է` ինչն էլ բերում է տեղային լիպոլիզի: Շատ արդյունավետ է հետծննդյան շրջանում որովայնի մկանների վերականգնամն համար: Մեջքի մկանների միոստիմուլյացիան բարերար և բուժիչ ազդեցություն կարող է ունենալ ինչպես օստեոխոնդրոզի համար, այնպես էլ ներքին օրգանների աշխատանքի համար: Նորագոյացությունների և կիստաների բացակայության դեքում միոստիմուլյացիան լավացնում է կրծքամկանի կոնտուրը: Կիրառում ենք նաև դեմքի վրա` դեմքի օվալի և կոնտուրի վերականգնման նպատակով: Այն լավ կլինի համատեղել պարուրումների և մերսումների հետ: