ՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ

  • Պլազմոլիֆտինգ

    Երիտասարդացման նորագույն, ոչ վիրահատական մեթոդներից է համարվում պլազմոլիֆտինգը, որի ժամանակ հաճախորդի արյան պլազման նախապես հարստացվում է իր իսկ թրոմբոցիտներով և ներարկվում է մաշկի մեջ: Այս մեթոդի առավելություններից մեկն այն է, որ չեն կիրառվում օրգանիզմի համար օտարածին հավելումներ: Պլազմոլիֆտինգն ապահովում է արագ երիտասարդացում և երկարատև արդյունք` ձերբազատելով այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են` մազաթափությունը, տարիքային փոփոխությունները, կորյակային ցանը, մաշկային հիվանդությունները, կնճիռները, մաշկի գունափոխությունը և այլն:

  • Բիոռևիտալիզացիա

    Պրոցեդուրայի էությունը հիալուրոնաթթվի մատակարարումն է ներարկումների միջոցով, ինչը մաշկին թարմ տեսք, առանձգականություն և տոնուս է հաղորդում: Հիալուրոնաթթուն, որը պահում է ջուրը, ներարկվում է մաշկի վերին շերտի մեջ՝ նպատակ ունենալով վերականգնել տոնուսն ու խոնավեցնել այն: Ներարկվող նյութը հյուսվածքներում հայտնվելով մաշկի կողմից ընկալվում է որպես սնուցող բաղադրիչ, որը խթանում է կոլագենի և հիալուրոնաթթվի բնական վերականգնման ընթացքը: Պրոցեդուրայի իրականացումից հետո ներարկման հետքերն անցնում են մի քանի ժամվա ընթացքում, սակայն բացառություններ երբեմն լինում են, ինչը կախված է ներարկված նյութի խտությունից և ձեր մաշկի առանձնահատկությունից:

  • Դերմապեն

    Դերմապենը ժամանակակից կոսմետոլոգիական սարք է, ունի բազմաթիվ (12 և ավելի) ասեղիկներ, որոնք միաժամանակ հսկելի խորությամբ ազդում են մաշկի վրա: Այն իր մեջ համատեղում է ֆրակցիոն մեզոթերապիայի և միկրոդերմաբրազիայի ազդեցության էլեմենտներ: Կիրառում են մաշկի լիֆտինգի, պոստակնեի հետքերի վերացման, կնճիռների հարթեցման, թորշոմած մաշկի վերականգնման, մազաթափության և այլ էսթետիկ խնդիրների վերացման համար: Պրոցեդուրայից առաջ մաշկի պրոբլեմատիկ հատվածին քսվում է համապատասխան կոսմետիկ նյութը, որը դերմապենի ասեղիկների օգնությամբ ներթափանցում է մաշկի խորը շերտեր: Ասեղների ազդման խորությունն ու արագությունը կարգավորվում է մասնագետի կողմից :

  • Բոտուլինոթերապիա

    էսթետիկ բժշկության մեջ կիրառվում է միմիկայի կնճիռների շտկման և հարթեցման համար: Պրոցեդուրան իրականացվում է ներարկումային եղանակով: Ներարկման արդյունքում կատարվում է մկանների թուլացում, որը հենց հանդիսանում է կնճիռների հարթեցման հիմնական պատճառը:

  • Մեզոթերապիա

    Մեզոթերապիան ներարկումային առավել ճանաչված մեթոդներից է, որի ժամանակ մաշկի մակերեսային շերտ են ներարկվում տարբեր կոսմետիկ նյութեր` վիտամիններ, միներալներ, հիալուրոնաթթու և այլն: Մեզոթերապիան նպաստում է մաշկի առանձգականությանը, կնճիռների վերացմանը, մաշկն ավելի առողջ գույն է ստանում, վերանում կամ պակաս նկատելի են դառնում հիպերպիգմենտացիան և ակնեի հետքերը:

  • Բիոռեպարացիա

    Բիոռեպարացիան իրենից ներկայացնում է կոշտ ֆազային մեթոդով մոդիֆիկացված հիալուրոնաթթվի և ամինաթթուների, վիտամինների, օլիգոպեպտիդների ներարկումը մաշկ: Այսպիսով, այս խառնուրդում պարունակվում են այն բոլոր կառուցողական նյութերը, որոնք անհրաժեշտ են մաշկի երիտասարդացման, վերականգնման, կոլագենի սինթեզի, հակաօքսիդանտային պաշտպանության համար: Բիոռեպարանտները ունակ են լուծելու բարդ էսթետիկ խնդիրներ` խթանելով մաշկի սեփական վերականգնողական հատկությունները։ Կուրսը բաղկացած է 3-5 միջամտություններից, որոնք իրականացվում են 3 շաբաթյա ընդմիջումներով:

  • Շուրթերի ծավալի շտկում

    Շրթունքների մեծացման պրոցեդուրայի նպատակն է մեծացնել շուրթերի ծավալը՝ օգտագործելով լցոնիչներ, ինչպիսիք են հիալուրոնաթթուն, ճարպը կամ իմպլանտները:

  • Ուրվագծային պլաստիկա

    Ուրվագծային պլաստիկան ֆիլերներով իրականացվող դեմքի լիֆթինգ է, որն օգնում է երիտասարդացնել դեմքը հինգ կամ ավելի տարով ընդամենը րոպեների ընթացքում: Ֆիլերները ներարկվող նյութեր են և նախատեսված են մաշկի թերությունները վերացնելու համար: Այս պրոցեդուրայի արդյունքը դեմքի հստակ ձևն ու արտահայտված ուրվագիծն է, կնճիռների հարթեցումը: